ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Այս գրության մեջ կարելի է հումոր նկատել, սակայն դատելով պահանջվող աշխատանքների ծավալից՝ կարելի է պատկերացնել, թե բացումը որքան կհետաձգվի։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ պարտադիր են արդյոք հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները շինարարություն իրականացնելիս:

Նորայր Պետրոսյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաեւ հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի եւ շինությունների նախագծման, կառուցման եւ շահագործման, հիմնանորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ սարքավորումների արտադրության եւ շահագործման ժամանակ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված` հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինը (այն է՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը):

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում որ դիմորդներին է տրվում առավելություն:

Էմմա Հարությունյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

 

 

 




Լրահոս