Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով, Քուչակ գյուղում ստուգել եւ բաժին բերման են ենթարկել «Զիլ» եւ «ՖԱՎ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը բեռնված է եղել 5, մյուսը՝ 17 խմ փայտանյութով:
Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մի բնակչի, որն այն ձեռք է բերել Իջեւանի անտառներից:
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Իջեւանի բաժին:
Քննությունը շարունակվում է: