ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի նախարար Թորոսյանին:
«Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. թիվ 23-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի՝ «Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգ»-ի 3-րդ կետը՝ քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտականության մասով, անվավեր ճանաչի:
Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին, Արգիշտի Ղազարյանին, Գևորիգ Սոսյանին, Կարեն Զարիկյանին, Արխրուն Միրզոյանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: