Արդեն երեք օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ եւ փոխնախագահ ընտրել: Այս պահին եւս Սահմանադրական դատարանի աշխատանքային նիստը շարունակվում է: Երեք օր շարունակ ՍԴ անդամները քննարկում էին լրագրողներին նկարահանման թույլտվություն տալու-չտալու հարցը եւ միայն երեք հասան առաջադրումների փուլին:
Այսպիսով, երեկվա դրությամբ կա Սահմանադրական դատարանի նախագահի մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն նա հետագայում ինքնաբացարկ հայտնեց: Այսօր սպասենք նոր զարգացումների: