ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել: Այս պահին Գավառի ոստիկանապետին տեղափոխում են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10 –ից ոստիկաններ: Ասել է, թե իրավապահները մարզում վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, երբ որեւէ հանցագործություն են բացահայտում չեն կարողանում համապատասխան ընթացք տալ, քանի որ ծեծի են ենթարկվում: Իսկ ինչ է եղել նրանց ծեծի մարզի բաժնի պետերին դաժան ծեծի ենթարկելու պատճառը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ի, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։
Դրա արդունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։ Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: