
Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Նորք Մարաշի նստավայրից: Նրան համակիրները դիմավորեցին ծափողջյուններով, որից հետո նա նստեց ավտոմեքենան և հեռացավ: Նրա հեռանալուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Հստակ տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հրահանգ է տրվել գնալ ստանալ ծանուցումները: Սա շատ կարևոր է. նրանք անհանգստանում էին՝ պաշտպաններն արդյոք ստացել է ծանուցում, թե ոչ: Փոստային բաժանմունք է գնում աշխատակիցն ու առձեռն վերցնում դիմումը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: