Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա համապատասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության հարցը կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության ներսում: Եվ գրել էինք, որ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան ևս դժգոհ է Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունից: Եվ մեր տեղեկություններով, նա եւս մտածում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:




Լրահոս