ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերաքննիչը մերժեց. ինչ է սպասվում թունավորման գործով մեղադրյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը մերժել է ալկոհոլից թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին ազատ արձակելու միջնորդությունը: Ինչպես հայտնի է, ալկոհոլի թունավորման քրեական գործով կալանավորվել էր Աշոտ Հովսեփյանը: Վերջինիս պաշտպանը կալանավորման հարցով բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որ նրան ազատ արձակեն, սակայն վերաքննիչ քրեական դատարան դատավոր Տիգրան Սահակյանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը: Ասել է,թե Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորված անձինք առերեսվել են եւ ընդունել են, որ մեկը վաճառել է սպիրտը, մյուսը գնել եւ առերեսման ժամանակ հակասություններ չեն եղել:

Ի դեպ գրել էինք, որ ալկոհոլից թունավորման քրեական գործով իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առաջ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը, թե մահացած քաղաքացիները ում սխալ քայլի հետեւանքով մահացան:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը): Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը):

Նախաքննական մարմինը քննության սկզբնական շրջանում հստակ ունեցել է տվյալ, որ, օրինակ, Արմավիրի մարզում մահացած անձինք խմել են Աշոտ Հովսեփյանի կողմից պատրաստված ալկոհոլը եւ մահացել, սակայն մինչ այս գործով քննություն էին իրականացնում, Երեւանում եւս ալկոհոլի թունավորումից մահվան դեպքեր գրանցվեցին, եւ նախաքննական մարմինը, ներկայումս ուսումնասիրելով Երեւանում մահացած անձանց դեպքերը, արձանագրել է, որ, օրինակ, նրանք Աշոտ Հովսեփյանից չեն գնել ալկոհոլ, այլ, օրինակ, սպիրտը գնել են դեղատնից, ալկոհոլի այլ պարագաները՝ այլ վայրից, եւ, առհասարակ, Երեւանում ալկոհոլից մահացած անձինք որեւէ կապ չունեն Արմավիրի մարզում Աշոտ Հովսեփյանից ալկոհոլ գնած ու մահացած անձանց դեպքի հետ:

Բացի այդ, թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբանղբյուրը, հետեւաբար չեզոքացված չէ վտանգը: Մասնագետները առաջիկա օրերի համար ամենեւին էլ չունեն դրական կանխատեսումներ: Հակառակը՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիրտից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման ծանր նոր դեպքեր:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս