
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում են կայացրել: Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ համայնքի ղեկավարից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց օգնականը՝ չցանկանալով որեւէ բան խոսել:
Հայտնել էինք, որ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար տվել: Այս պահին Գավառի ոստիկանապետին տեղափոխում են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի Ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10 –ից ոստիկաններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Մանրամասները՝ տեսանյութում: