ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված
արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի
25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:
Նաև առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ և փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ
եռանկյունաձև տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սև, սպիտակ, կապույտ և
վարդագույն:
Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ և եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների,
ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:
Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն կարելի է ակտիվորեն
օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից և POS-
տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:
Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաև հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին
մոտեցնել տերմինալին և վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց,
ջրակայուն և ջերմակայուն է:
Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև
20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման:
Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ
կատարելու նպատակով:
Նշենք, որ մատանին կարելի է կցել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:
Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:
Նորաձև ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաև հետաքրքիր նվեր՝ Ձեզ
հարազատ մարդկանց համար:
Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:
Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց՝
https://www.vtb.am/am/online-request/#privType-13 հղումով:
Վճարային մատանիների և Բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի
պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/card-view/vcharayin-matani-mastercard կամ
զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: