Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն, ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպմանը հանկարծակի, բոլորի համար անակնկալ ձեւով հայտնվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներս է մտել ու «տեղավորվել» մի այնպիսի անկյունում, որտեղ իրեն չեն նկատի:
Հայկ Մարությանն իր թիմակիցների հետ ոչ ոքի հետ շփում չի ունեցել, լսել է նիստը ու հեռացել: Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ նրան հարց չեն ուղղել, քանի որ եղել են պատգամավորներ, ներկաներից մարդիկ, ովքեր չեն էլ նկատել, որ Մարությանը նիստերի դահլիճում է եղել: Նիստի ավարտին են միմյանցից հետաքրքրվել, թե արդյոք Մարությանը նիստին ներկա է եղել, մի քանիսն էլ միմյանց փոխանցել են, որ դահլիճի վերջում նստած է եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե սեպտեմբերի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության հետ համատեղ նիստին հրավիրված է եղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն չի ներկայացել: Ըստ մեր տեղեկությունների՝ ներկաները բարձրաձայնել են քաղաքապետի մասնակցության հարցը՝ պնդելով, որ խիստ անհրաժեշտ է, որ Հայկ Մարությանը ներկայանա եւ պատասխանի պատգամավորների հարցերին: Սակայն քաղաքապետը, կարծես թե, խուսափում է նման հանդիպումներից եւ գերադասել է դեմ առ դեմ դուրս չգալ որեւէ պատգամավորի կամ ՀՀ կառավարության որեւէ անդամի հետ:
Ու սա պատճառ է դարձել, որ գոնե ձեւական Մարությանը ներկայանա նիստին, «պտիչկա» դնելու համար, իբրեւ թե ինքը ներկա է եղել, իրեն հարցեր չեն ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ