ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի 44-ամյա բնակիչը հափշտակել է տղամարդու դրամապանակն ու բջջային հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Բազումի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 24-ին մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր դրամապանակն ու բջջային հեռախոսը։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը. Վանաձորի 44-ամյա բնակիչ էր։ Նույն օրը նա հրավիրվեց ոստիկանություն, խոստովանեց կատարածն ու հայտնեց, որ գողացված իրերն իր տանն են։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս