Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել է Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում։ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել: Միակ թեկնածուի օգտին քվեարկել էին 2, իսկ դեմ՝ 3 հոգի:
Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը չի մասնակցել Խունդկարյանի հարցով քվեարկությանը: Թովմասյանի խոքով որևէ սցենար իր համար անսպասելի չի:
«Ինքնառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել և չեմ ասում»,-հայտնեց Հրայր Թովմասյանը: