Քիչ առաջ դատարանը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել ԱԱԾ շենքի մոտ։ Այստեղ են կենտրոնացված նաև մեծ թվով ոստիկանական ուժեր։
Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ։
«Ամեն մեկը պատասխան է տալու։ Դուխներդ տեղը պահեք»,- ասաց Ծառուկյանն իր համախոհներին։
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը։