Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում կայացվեց երկու ամսով կալանավորել ԲՀԿ նախագաՀ Գագիկ Ծառուկյանին: Այս սցենարը սպասելի էր, հատկապես հաշվի առնելով , թե ով էր դատավորը, որը հայտնինէ իր քաղաքական որոշումներով. այսպիսով ինչ անցյալ ունի դատավորը:
2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Դատավճիռը կայացրել էր հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում»։
Եվ ահա 10 տարի անց, սեպտեմբերի 25-ին, նույն Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նույն դատավորը Սասուն Միքայելյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։ Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։
Մանրամասները՝ տեսանյութում