Ամերիկայի Միացալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած երգիչ Արման Հովհաննիսյանը նախօրեին պարգեւատրվել է ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս` Արմեն Բայբուրդյանի կողմից, որի կապակցությամբ երգիչն իր ինստագրամյան էջում շնորհակալական խոսք է գրել.
«Յուրաքանչյուր պարգեւ ինձ համար թանկ է եւ պարտավորեցնող։ Այսօր պարգևատրվեցի ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր հյուպատոս` Արմեն Բայբուրդյանի կողմից, որի համար անչափ շնորհակալ եմ»։
Ի դեպ հավելենք, որ ավելի վաղ Արման Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել եւ հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը: Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է եւ շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:
Ապա, աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք էր կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը եւ այլք, ովքեր նույնպես Ինտագրամի իրենց էջերում ջերմորեն շնորհավորել են Արմանին:
Լիդա Եղիազարյան