ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են մինչ այժմ ԱԺ-ն լքած պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, հայտնել էինք, որ նա նշանակվելու է ՊՎԾ պետի պաշտոնակատար: Նրանից առաջ էլ պատգամավորական մանդատը վայր էր դրել իմքայլական Գայանե Աբրահամյանը:

Եվ այսպիսով, Ուլիխանյանը կլինի ԱԺ 8-րդ պատգամավորը, ով վայր է դնում իր մանդատը: Այսպիսով, ւվ ինչու վայր դրեց մանդատը. Նախորդ դեպքերում պատգամավորները լիազորություններից հրաժարվել են տարբեր պատճառներով: Եթե Մանե Թանդիլյանը հեռացավ առողջական խնդիրների պատճառով, օրինակ Արսեն Ջուլֆալակյանը հեռացավ թիմի ներսում եղած տարաձայնությունների պատճառով: Օրինակ Արմեն Փամբուխչյանը ևս հեռացավ այլ պաշտոնի նշանակվելու համար:

ԱԺ-ն լքած 8 պատգամավորներն են Առաքելյան Էդգարը, Գրիգորյան Վահագնը, Թանդիլյան Մանեն, Խաչատուրյան Նարինեն, Ջուլֆալակյան Արսենը, Փամբուխչյան Արմենը, Գայանե Աբրահամյանն ու Տիգրան Ուլիխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս