ՖՈՏՈ. Ոճային փոփոխությունը եղել է իմ տեխնիկական անփութության պատճառով. Շուշան Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի տարեդարձն էր: Երգչուհին տոնում էր իր ծննդյան 53-ամյակը:

ArmLur.am-ը զրուցելով երգչուհու հետ` փորձել է հասկանալ, թե ինչ տրամադրույթամբ եւ զգացողություններով է նշել տարեդարձը:

Երգչուհին մեզ հետ զրույցում ընդգծում է, որ մինչեւ այսօր շարունակում է նշել այն ընկերների հետ միասին. «Տրամադրությունս նույնն է՝ ստաբիլ, մարտական, իհարկե լավ առումով, եւ լավ է, երբ փորձություններ են լինում եւ իսկական ընկերներդ մնում են կողքիդ, եւ հիմա էլ այդ նույն ընկերները կողքիս են, եւ լինելու են»:

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ այս կյանքում նրա  ամենամեծ ձեռբերումը երբեք չչարանալն է մարդկանց նկատմամբ:

«Բոլոր ինձ քարկոծողներին չվիրավորելն է ո՛չ գաղափարով, եւ ո՛չ էլ ապրելու ձեւով: Իսկ իմ կյանքում փոփոխություններ որպես այդպիսին տեղի չեն ունեցել, ես նույն կենսուրախ, նույն ստեղծագործող մարդն եմ, եւ ամեն ինչ հրաշալի է»,-նշում է երգչուհին:

Հարցին, թե ինչն է Ձեզ դրդել դիմել ոճային կտրուկ փոփոխության, երգչուհին ժպիտով պատմում է, որ հատուկ ոճային քայլերի  փոփոխության չի դիմել, այլ պարզապես այդպես ստացվել է իր անփութության պատճառով:

«Ոճային փոփոխությունը եղել է իմ տեխնիկական անփութության պատճառով, քանի որ մազի ներկը պրոֆեսիոնալ էր եւ տուփի վրա գրված էր, որ երկու ամիս հետո պետք է օգտագործեմ, իսկ ես 20 օր հետո ներկեցի, եւ մազերս վառվեցին, ընդամենը դա է եղել պատճառը, ուրիշ ոչ մի արտառոց եւ հատուկ ինչ-որ իմիջային փոփոխություն չկա»,-հավելց երգչուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս