Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին:
Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր ապրիլյան պատերազմի հանգնամանքները, ըստ նախապես հայտարարվածի, սեպտեմբերի 4-ին, պետք է եզրակացություն հրապարակեր, որն ամփոփելու էր շուրջ մեկ տարվա աշխատանքը:
ՈՒ թեեւ հանձնաժողովի նախագահն ու մյուս անդամները վստահեցնում են, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, բայց փաստաթուղթը դեռեւս պատրաստ չէ:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետ ավարտվել է հունիսի 4-ին:
Հանձնաժողովն ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին:
Այս մեկ տարվա ընթացքում, հիմնականում հարցաքննել են բոլոր կարևոր անձանց՝ նախկին նախագահ, վարչապետ, արտգործնախարար, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից:
Մանրամասները՝ տեսանյութում