Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 24-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով, փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։
Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։
ArmLur.am-ի նկարահանող խումբը եղել է Ծովագյուղում՝ հասկանալու, թե այս պահին ինչ իրավիճակ է գյուղում:
Մանրամասները՝ տեսանյութում։