
Երեկ
Դաղստանի
Խաջալմախի
գյուղից
մոտ
երեք
կիլոմետր
հեռավորության
վրա
ականված
ավտոմեքենայի
պայթյունից
ութ
մարդ
է զոհվել։
Հզոր
պայթյունը
տեղի
է ունեցել, երբ ոստիկանները զննում էին կասկածելի “Ժիգուլի”-ն. ահաբեկիչները գործի են դրել հեռակառավարվող ռումբը։ “Ազատություն” ռադիոկայանը հաղորդում
է, որ ստիկաններից մեկը զոհվել է, վեցը` վիրավորվել։ Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, պայթյունի պահին տվյալ վայրով անցնելիս է եղել Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարի ավտոշարասյունը` բաղկացած երկու զրահապատ մեքենաներից։ Հիմնական հարվածը, սակայն, բաժին է ընկել մեկ այլ ավտոմեքենայի, որի բոլոր հինգ ուղեւորները` ընտանիքի հայրը, մայրը եւ նրանց երեք աղջիկները, զոհվել են։