Հաքերները կոտրել են բելառուսական ԶԼՄ-ի կայքը և նորությունների փոխարեն բողոքի ակցիաներ ցուցադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսական հեռուստառադիոընկերության կայքը երեկոյան նորությունների փոխարեն ցուցադրել է կադրեր, որտեղ ուժայինները ուժ են կիրառում ցուցարարների դեմ, պորտալի աշխատանքում խախտումների համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել հաքերները: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։

Առցանց հեռարձակումը ԲՏ կայքում, որտեղ, մասնավորապես, մտնում է «Բելառուս 1» հեռուստաալիքը, շաբաթ երեկոյան անհասանելի է դարձել:

Հազվագյուտ պահերին, երբ տեսանյութը բեռնվում էր, բելառուսական առաջին հեռուստաալիքի ծրագրերի փոխարեն կադրեր էին ցուցադրվում փողոցներից, որտեղ ուժայինները կոշտ հակազդում են ցուցարարներին: Իրենց «Կիբեռպարտիզաններ» կոչող հաքերների խմբավորման Telegram-ի ալիքում հաղորդագրություն է հայտնվել, որը մատնանշում է ԲՏ-ի կայքի աշխատանքի խափանումներին նրանց մասնակցությունը:
Հեռուստառադիոընկերության մամուլի ծառայությունը դեռ մեկնաբանություններ չի տվել։
Չի աշխատում նաև առցանց հեռարձակումը մեկ այլ պետական բելառուսական հեռուստաալիքի՝ ОНТ -ի կայքում:




Լրահոս