
Թուրքիան խստորեն դատապարտում է հայկական հարձակումը Ադրբեջանի վրա: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
«Հայաստանը հարձակումներ սկսեց բնակավայրերի վրա և մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դեմ է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ դադարեցնի այս վտանգավոր սադրանքը: Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Մենք ցավակցում ենք զոհված եղբայրների ընտանիքներին: Ադրբեջանը միայնակ չէ և լիակատար աջակցություն ունի Թուրքիայից », -գրել է նա:
Հ․ Գ․ Վերոնշալ հայտարարությունից արդեն պարզ է դառնում, որ Թուրքիան էլ է Ադրբեջանի գոործողություններին մասնակից։