
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել Ախլաթյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ս/թ սեպտեմբերի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Նորավան գյուղի բնակիչներից մեկը` ընտանիքի անդամների հետ, ապօրինի մուտք են գործել իր տնամերձ այգին և գողացել մոտ 1.300 կգ խնձոր, 500 կգ տանձ և 60 կգ սալոր` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:Կատարվում է քննություն: