
Հայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 328 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49․400 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 284226, վերջին մեկ օրում` 3860 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4541 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 288-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 43613 անձ` վերջին մեկ օրում 37 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է: