
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանում ևս հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այս պահին մամուլի ասուլիսով են հանդես գալի ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ու պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա համակարգելու է տեղեկատվական աշխատանքները:
Ինչ իրավիճակ է եղել սահմանին, ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը: