ArmLur.am-ի հետ զրույցում Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտնեց, թե առավոտից հրաման է տվել, որ միության բոլոր ստորաբաժանումների անդամները կազմուպատրաստ լինեն՝ հրահանգի դեպքում սահման մեկնելու:
Նա նշեց, թե ԵԿՄ-ականները վարչությունում չեն հավաքվել, այլ սպասում են իր հրամանին: «Մենք ունենք պետություն, ունենք Պաշտպանության նախարարություն և կատարելու ենք իրենց հրամանները», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հաստատվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: