
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղում իրադրության ֆոնին Կովկասում խաղաղության և ցանկացած տարաձայնություն ուժային մեթոդով կարգավորելուց հրաժարվելու կոչ է արել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է այսօր՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական քարոզի ընթացքում դիմելով հավատացյալներին։
«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում։ Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկել՝ առանց ուժի կիրառման բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասել է Ֆրանցիսկոս պապը։