Անպայման մեկնելու ենք սահման, այս պահին կազմակերպչական հարցերով ենք զբաղված, մոբիլիզացվում եւ հավաքագրում ենք։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Բռնցքամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը։
«Մենք պարտավոր ենք կանգնել մեր երեխաների, զինվորների կողքին, իսկ այլ քաղաքական գնահատականներ տալ հակառակորդի քայլերին չեմ կարող, բայց կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում երկար կռիվ չի գնա, եւ շուտափույթ բանակցություններ պետք է սկսվեն»։
Հիշեցնենք, Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն:
Լիդա Եղիազարյան