Առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղում (հայերով բնակեցված փաստացի անկախ պետություն)` Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանն ուղղված ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ: Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելո, ոչ թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին։ # ArstakhStrong»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։