Էրդողանը ցավակցել է Ալիևին և զորակցություն հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևին:

Ըստ Qafqazinfo-ի, այսօր Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել պետության ղեկավարին
և Ադրբեջանի ժողովրդին` Հայաստանի ռազմական սադրանքի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիական անձանց և զինծառայողների մահվան կապակցությամբ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի հետ է:

Շնորհակալություն հայտնելով ցավակցությունների համար՝ պետության ղեկավարը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի նախագահի շարունակական աջակցությունը:

Պետությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ:




Լրահոս