Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
ՀՀ Վարչապետ Նիկոշ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Տեղեկացնենք նաեւ, որ Հանրապետության Հրապարակին հարակից Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկել է կամավորների հավաքը։
ArmLur.am-ը փորձեց քաղաքացիներից հետաքրքրվել ինչ են մտածում եւ որն է նրանց անելիքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան