
Եվրամիությունը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ին շփման գծում իրավիճակի սրումը հանգեցրել է զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի՝ ԵՄ անունից կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմը։
«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ընդգծել է Ժոզեպ Բորելը։