-Արցախա-ադրբեջանական հատվածում իրավիճակի սրումը, անկեղծ ասած, սպասելի էր: Վերջին շրջանում Ադրբեջանն իրականացնում էր սուր քարոզչություն: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ գործողությունների: Իրավիճակը շատ բարդ է, հետևում ենք իրադարձություններին: Եկեք ամեն դեպքում չշտապենք գնահատականների հարցում, հետևենք զարգացումներին:
-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը: Ի՞նչ միջամտություն սպասենք:
-Ամեն ինչ տանում է նրան, որ ընդունվելու են ռադիկալ որոշումներ, այդ թվում՝ Երևանի, Բաքվի և միջազգային հանրության կողմից: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կաջակցի էսկալացիային: Ամենայն հավանականությամբ, կլինեն կոչեր մարտական գործողություները դադարեցնելու համար: Նաև հետևում ենք թուրքական լրատվամիջոցների արձագանքին: Իրադարձությունները զարգանում են շատ վատ սցենարով։ Դա նշանակում է, որ կողմերը դուրս են եկել բանակցային գործընթացից և անցել են ռազմական առճակատման:
-Ի՞նչ եք կարծում՝ այն կարճատեւ կլինի՝ ինչպես 2016 թվականին էր, թե ոչ:
-Դուք գիտեք, որ ակտիվանում է Մոսկվան, արդեն կա ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն, սպասում ենք ՊՆ-ի կողմից հայտարարություն։ Չենք բացառում նաև, որ այս իրավիճակին կմիջամտի անձամբ Պուտինը։ Միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ևս հանդես են գալիս իրավիճակի հանդարտեցման կոչերով: Կախված այն բանից, թե առաջիկա ժամերի ու օրերի ընթացքում ինչպես կծավալվեն իրադարձությունները՝ շատ բան կորոշվի, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»։