
Արդեն հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունն «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտից բերման է ենթարկել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, առևտրի կենտրոնի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին:
ArmLur.am-ը ԱԱԾ լրատվական բաժնից տեղեկացավ, որ Ներսիսյանը ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչություն է հրավիրվել իր կողմից ապատեղեկատվություն պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, անհրաժեշտ պարզաբանումներ կատարվել են, եւ նա շուտով ազատ կարձակվի: