Եգիպտոսի ոչ կառավարական կազակերպությունները ահազանգում են քրիստոնյաների զանգվածային փախուստի մասին,-հաղորդում է MigNews.com-ը:: Ըստ Եգիպտոսի մարդու իրավունքների ֆեդերացիայի զեկույցի, Մուբարաքի ռեժիմի անկումից հետո Եգիպտոսից հեռացել է ավելի քան 100.000 քրիստոնյա:Մեծամանությունը մեկնում են ԱՄՆ, որն արդեն իսկ ընդունել է 42.000 մարդու: Նրանք մեկնում են նաեւ Ավստրալիա, Կանադա, Արեւմտյան Եվրոպա:Եգիպտացի փորձագետները կասկածում են, որ քրիստոնյաները կարող են այդքան արագ հեռանալ երկրից: Պատճառը եգիպտական բարդ միգրացիոն ընթացակարգն է: Միաժամանակ, նրանք չեն հերքում հեղափոխական Եգիպտոսում քրիստոնյաների նկատմամբ լայնածավալ հետապնդումների փաստը:
Քրիստոնյաներ լքում են եգիպտոսի տարածքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ