Զոհրաբ Մնացականյանը Լիտվայի արտգործնախարարին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ ռազմական գործողության սանձազերծման հետևանքով արցախա-ադրբեջանակն շփման գծում ստեղծված իրավիճակը»,- գրել է Մկրտչյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են:

Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:




Լրահոս