ՆԱՏՕ- կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով եւ կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարության մեջ, որը տարածվել է կիրակի օրը Բրյուսելում, փոխանցում է ТАСС-ը:

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»: «Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ – ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», – ասվում է փաստաթղթում ։




Լրահոս