Այս պահին մեր զորքերն առաջնագծում իրականացնում են նորմալ պաշտպանություն, եւ արդեն աշխարհազորը պատրաստ է, զորակոչների հավաքն էլ շարունակվում է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանում պատերազմական իրավիճակին։
Մեր զրուցակցի խոսքով՝ Փառք Աստծու մեր բանակը նորմալ իր առջեւ դրած խնդիրը լուծում է։
«Միշտ առաջին պահն է դժվար, քանի որ հանկարծակիության բերելով` միշտ հաջողություններ են գրանցում։ Մի բան կարող եմ ասել, որ այժմյան պատերազմները երկար տեւել չեն կարող, եւ Ադրբեջանն էլ չի կարող պատերազմել, ինձ թվում է երեք- չորս օրվա մեջ, եթե կարողանանք կազմակերպված նախապատրաստվել հակահարձակման, ապա այդ դեպքում մենք հաջողություններ կգրանցենք եւ գիտեմ, որ հենց այդպես էլ լինելու է»,-հավելեց Ռազմիկ Պետրոսյանը։
Լիդա Եղիազարյան