
Պուտին-Մեդվեդեւ քաղաքական մրցակցությունն ավարտվեց նախօրեին` «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, երբ Մեդվեդեւը առաջարկեց Պուտինին առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ ԱՄՆ սպասելիքները` կապված արեւմտամետ գործչի համարում ունեցող Մեդվեդեւի հետ, ի դերեւ եղան: Ռուսաստանում ԱՄՆ պարտությունն էլ ավելի ակնհայտ դարձավ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությամբ: Վերջինս ռուսական կառավարությունում համարվում էր ամերիկյան շահերի ներկայացուցիչ եւ բարձրաձայնել էր ՌԴ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին: Արդյունքում Մեդվեդեւը ոչ միայն հեռացրեց Կուդրինին, այլեւ ի լուր մնացած արեւմտամետների հայտարարեց, որ այսուհետ «բնում խեղդելու է ցանկացած նման դատարկախոսություն»: Այս ֆոնին հետաքրքիր է իրանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը ստեղծելու են ՀՀՊ նոր համակարգ` ուղղված ՆԱՏՕ-ի դեմ: