Հաղթանակը մերն է լինելու. Արայիկ Հարությունյանի կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել. «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամաշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:

Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար:

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար:

Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար:

Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով: Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:

Հաղթանակը մերն է լինելու»:




Լրահոս