Թուրքիայի միջամտությունը մտահոգիչ է. Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ: Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Երեկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, թե Վարդենիսի ուղղությամբ ևս լարվածություն է եղել, այսինքն՝ Հայաստանի սահմանի: Եվ ինչպես նշել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այս անգամ մենք կռվում ենք ավելի շատ Թուրքիայի դեմ:

ArmLur.am-ը զրուցել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարո՛ն Զատուլին, հայկական կողմը երեկ հայտնեց, որ երեկ լարվածություն է եղել նաև Վարդենիսի ուղղությամբ, այսինքն, Հայաստանի տարածքի: Պաշտոնական Մոսկվան, ՀԱՊԿ-ը չե՞ն պատրաստվում արձագանքել:

-Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Մոսկվան ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել պայմանագրով իր պարտավորություններ: Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Սակայն հարցը՝ Ռուսաստանը կկատարի՞, թե՞ չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:Մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք:

-Սակայն ի՞նչ եք կարծում՝ որքան այն կարող է շարունակվել:

-Սրացումը շատ ուժեղ լարվածություն է ստեղծել ընդհանուր տարածաշրջանում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե այն վաղը կամ մյուս օրը  չավարտվի, ապա մենք կբախվենք շատ լուրջ մարտահրավերի ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար: Կոնֆլիկտի հերթական սրումն առիթ է, որպեսզի  Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը ևս նիստ անցկացնի՝ բոլոր կողմերի հետ բանակցությունների համար: Ռուսաստանի Դաշնությունը միշտ կողմնակից է եղել, որ հրադադարի պահպանման ռեժիմը, որին հասել էին 1994-ին, պահպանվի: Այնպես է, որ այդ հրադադարը պահպանվում էր մի քանի տարիների ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլին, Ադրբեջանը որոշեց ցույց տալ իր հնարավորությունները:

-Երեկ Արցախի նախագահ Արայիկ  Հարությունյանը նշեց, թե հայկական կողմը կռվում է Թուրքիայի դեմ: 

-Այս ամենը կարող է երկար տևել հենց այն դեպքում, երբ գործընկեր թուրքերը հերթական անգամ կցանկանան ցույց տալ իրենց և դա իսկապես լուրջ խնդիր կլինի: Իրականում մեզ շատ անհանգստացնում է Թուրքիայի միջամտությունն այս հարցում և պետք է թույլ չտալ դա: 2016 թվականին կրկին լարվածություն էր, սակայն տարբերությունն այն է, որ այն ժամանակ Թուրքիան իսկապես չէրև միջամտել այնպես ինչպես անում է հիմա: Այստեղ անելիք ունենք:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս