Մոսկվան կոչ է անում բոլոր ներքին եւ արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը։
«Կոչ ենք անում բոլոր ներքին եւ արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով։ Այժմ կարևոր է հնարավորինս զգույշ լինել, որպեսզի անհապաղ հասնենք հրադադարի և կողմերի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա։
«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին 1991 թվականից ի վեր։ Մենք մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ», – հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։