ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել նիստ, որի ժամանակ ՍԴ նախագահի թեկնածուներ ոչ առաջադրել են, եւ ոչ էլ ինքնառաջադրում է եղել: Ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի թեկնածու հարցն էլ դեռեւս անորոշ ժամանակով հետաձգվել է:
Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանում որոշում են կայացրել սահմանում եղած լարված իրավիճակով պայմանավորված ուրբաթ օրը ժամը 11.00-ին աշխատանքային նիստ հրավիրել: Բանն այն է, որ ՍԴ-ի նիստում պետք է քննարկեն վարկային մի քանի համաձայնագրեր, որոնք այս պահին պետության համար շատ կարեւոր են: Սահմանդրական դատարանը պետք է պարզի՝ արդյոք այդ պայմանագրերը սահմանադրականությանը համապատասխանում է, թե ոչ:
Սոնա Գրիգորյան