ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ քայլեր է ենթադրում քաղաքացիական անհնազանդությունը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնեց, որ դա այն է, ինչի մասին ասել էր առաջին նախագահը, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները որոշիչ են լինելու: «Եւ այս երկու ամիսների գործունեությունն է, որ կարող է տանել տարբեր զարգացումների, որոնք իրենց մեջ ներառում են քաղաքացիական անհնազանդությունից մինչեւ ապստամբություն: Սա փոխկապակցված պրոցես է, սա ազդեցություն-փոխազդեցություն-հակազդեցություն է, եթե կուզեք` նույնիսկ ֆիզիկայի կատեգորիայի մեջ է. ինչ ուժով ժողովրդի վրա կազդեն, այն ուժով էլ հակազդեցություն կստանան, ու կարող են խնդիրները սրվել նույնիսկ ապստամբության մակարդակի»,-ասաց Արամ Սարգսյանը` նշելով, որ անձամբ բացարձակապես չէր ցանկանա, որ երկրում խնդիրները լուծվեին այդ տարբերակով:




Լրահոս