Քիչ առաջ տեղ ունեցավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողութունները, ադրբեջանական զինուժը կորցրել է 10-11 զրահատեխնիկա: Այս պահին համեմատաբար թեթև մարտեր են ընթանում: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Մանրամասները՝ տեսանյութում