ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 18:00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այսպիսով, ինչ իրավիճակ է սահմանին 18:00-ի դրությամբ:

Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական Զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հաձակողական գործողությունները հետ եմ մղվել տնակային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Արդբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր:

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները

Վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, շատերը վերադարձել են շարք:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս