ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավականին պարկեշտ պաշտոնյայի համարում ունեցող Մարսել Մաթեւոսյանի որդին, ինչպես հայտնի է, հարցաքննվել ու ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Մաթեւոսյանի որդին ազատ է արձակվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի զրույցից հետո: Մեր աղբյուրների վկայությամբ` Միրզոյանը փորձել է Սարգսյանից պարզել, թե ինչպես եղավ, որ ինֆորմացիոն արտահոսք ապահովվեց ոստիկանության կողմից, թե այս կամ այն պաշտոնյայի որդին զինված բանդայի անդամ է, որը հետագայում չհաստատվեց: Թե ինչ բացատրություն է տվել Սարգսյանը, առայժմ չհաջողվեց պարզել, բայց փաստ է, որ ոստիկանության օպերացիայի ավարտից հետո որեւէ պաշտոնյայի որդի չկա ավազակախմբում: Եղածներն էլ դեպքի վայրում միամիտ հայտնվածներ դուրս եկան:




Լրահոս