Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ռազմական ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը: