Այս պահին Արցախում պարենամթերքի պաշարների խնդիր չկա․ Արցախի գյուղատնտեսության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է

«Աշխարհասփյուռ սիրելի եղբայրներ և քույրեր
Անչափ զգացված ենք այն մեծ նվիրումից, որ ցուցաբերում եք: Ուզում ենք վստահեցնել, որ այս պահին Արցախում պարենամթերքի պաշարների խնդիր չկա: Միաժամանակ հայտնում ենք, որ մեր հերոսամարտին իրենց նյութական օժանդակությունը բերել ցանկացողները կարող են իրենց նպաստը բերել՝ դրամական միջոցներ փոխանցելով հետևյալ հաշվեհամարներով. «Արցախբանկ» ՓԲԸ, Հասցե` Հայաստան, Երևան Չարենցի փողոց 1բ, SWIFT` ARTSAM22, Հաշվի համարը` AMD 22300612211100, USD 22300110153200, EUR 22300200153300, RUR 22300400153100: Ստացող` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Հայտնում ենք նաև, որ կա ծխախոտի, ջրի, երկարաժամկետ պահպանության քաղցրավենիքի, խտացրած կաթի, սուրճի, պահածոյացված սննդի և հիգիենայի պարագաների կարիք:
Զանգահարել What’sApp և Viber հավելվածների հետևյալ համարներով՝ +374 97 22 05 50, +374 97 25 34 05»:




Լրահոս